Կանադացի գիտնականները Մոնրեալի համալսարանից, հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ ընկերոջ ձայնը կարելի է ճանաչել մի քանի բառից հետո:
Գիտափորձի ժամանակ կամավորները չեն կարողացել ճանաչել մտերիմ մարդու ձայնը կարճ արտահայտություններից: Սակայն նրանք կարողացել են դա անել 4 բառից բաղկացած արտահայտության միջոցով: Ըստ մասնագետների` այս արդյունքն ավելի լավ է, քան համակարգչի ցույց տվածը:









































