Չինացի ծրագրավորողների թիմը` Pangu-ն առաջինն է կարողացել «կոտրել» iOS 9-ով աշխատող Apple-ի սարքավորումները: Այս մասին գրում է The Verge-ն:
Ուտիլիտան հայտնվել է 4 ամիս անց այն բանից հետո, երբ Apple-ն iOS 9-ը հասանելի դարձրեց մշակողների համար:
Նշվում է, որ Pangu-ի ծրագրի թողարկումից հետո iOS 9-ը դառնում է, այսպես ասած, «չկապված» (untethered): Դա նշանակում է, որ մեկ անգամ կոտրված սարքավորումը վերբեռնումից հետո պահպանում է իր հատկությունները, և այն պետք չէ նորից «կոտրել»:








































