Գիտնականները պարզել են, որ մարդկային թերությունները կարող են ռոբոտներին ավելի «մարդկային» և հաղորդակցության համար ավելի հաճելի դարձնել: Այս մասին հայտնում է CNET-ը:
Լինքոլնի բրիտանական համալսարանի հետազոտողները պարզել են, որ ռոբոտների վարքը, որոնք սխալվում են ենթադրություններում, ոչ ճիշտ դատողություններ են անում կամ հոգնածություն ու ձանձրույթ են ցույց տալիս, ավելի գրավիչ է մարդու համար: Փորձի ընթացքում մասնակիցները շփվել են 2 ռոբոտի հետ՝ ERWIN հուզական ռոբոտի հետ և Keepon ռոբոտի հետ, որը երեխաներին սոցիալական հմտություններ է սովորեցնում: Պարզվել է, որ մասնակիցները նախընտրել են զրուցել այն ռոբոտի հետ, որը սխալվել է կամ մոռացել է որոշ փաստեր, այսինքն՝ իրեն հնարավորինս «մարդկայնորեն» է պահել:
Որպես եզրակացություն հետազոտողները նշել են, որ «ոչ կատարյալ» ռոբոտների ստեղծումը հնարավորություն կտա ավելի սերտ կապ հաստատել մարդու և մեքենայի միջև:










































