Սիրիայում անվտանգ կամ թռիչքազերծ գոտիների ստեղծման հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի մակարդակով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանս Տիմերմանսը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այդ հարցը չի մտնում Եվրահանձնաժողովի իրավասության մեջ։ Այն պետք է լուծվի ՄԱԿ-ի մակարդակով և քննարկվի ԵՄ անդամ երկրների կողմից»,- հայտարարել է նա հոկտեմբերի 15-16-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի նախաշեմիին։
Այդ հանդիպմանը Եվրահանձնաժողովը կներկայացնի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի իր առաջարկները, որոնք ներառում են Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնում Սիրիայում իրավիճակի կարգավորման և սիրիացի փախստականների տեղավորման շուրջ։ Գագաթնաժողովին կքննարկվեն նաև Սիրիայում քաղաքական երկխոսության մեկնարկի ապահովման հարցերը։








































