Շվեյցարիայի դաշնային խորհուրդն աջակցել է ազգային խորհրդականի առաջարկին՝ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող մարդկանց արյուն հանձնելու հնարավորություն տալ: Այս մասին հայտնում է Le Matin-ը:
Շվեյցարիայում համասեռամոլներին արգելված է արյուն հանձնել 1977 թվականից: Ազգային խորհրդական Դանիել Ստոլցը որոշել է վերջ տալ այդպիսի պրակտիկային, որը խտրական է համարում: Այս տարվա մայիսին նա համապատասխան առաջարկ է ներկայացրել:
Համասեռամոլներին արյան դոնոր լինել կթույլատրեն միայն խիստ պահանջը պահպանելու դեպքում՝ 1 տարի սեռական ակտի, այդ թվում՝ պաշտպանված, բացակայության դեպքում: Այդպիսի սխեմա է գործում նաև Շվեդիայում, իսկ Իտալիայում, Լատվիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում գեյերի առաջ իշխանություններն այդպիսի պահանջ չեն դնում:










































