Վերջին 5 օրերին մոտ 40 հազար բնակիչներ լքել են Սիրիայի հյուսիսային բնակավայրերը իրավիճակի սրման պատճառով՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ինչպես հայտնել է Դյուժարիկը՝ հղում անելով Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությանը, հոկտեմբերի 4-9-ը մոտ 7000 ընտանիքներ (շուրջ 40 հազար մարդ) հեռացել են Համա նահանգի քաղաքներից՝ կառավարական ուժերի, ոչ պետական զինված խմբավորումների և ռուսական ավիահարվածների մասնակցությամբ հակամարտության սրման հետևանքով։
«Ներքին տեղահանվածների մեծ մասը փախել են Իդլիբ նահանգի քաղաքներ։ Տեղահանված անձանցից շատերը կարողացել են իրենց տներին մոտ մնալ՝ վերադարձի հույսով, եթե մարտական գործողություններն առաջիկա օրերին դադարեն»,- նշել է Դյուժարիկը։










































