ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստադեբատի ժամանակ հանդես է եկել մարիխուանայի օրինականացման դեմ՝ նշելով, սակայն, որ անհրաժեշտ չի համարում դրա օգտագործումը հավասարեցնել քրեական հանցագործությունների հետ: Այս մասին հայտնում է International Business Times-ը:
Նախընտրական արշավում նրա մրցակից Բեռնի Սանդերսը, որը պետության ղեկավարի թեկնածուներից ամենամեծն է, հայտարարել է մարիխուանայի օրինականացմանը իր աջակցության մասին:









































