«Չելսի»-ի ֆուտբոլիստ Էդեն Ազարը գնահատել է իր ակումբակիցների` Ֆերնանդո Տորեսի և Խուան Մատայի խաղը:
«Տորեսը, կարծում եմ, ամենաշատ քննադատվող ֆուտբոլիստներից է աշխարհում: Ընդ որում, նա շարունակում է հիանալի կատարել իր աշխատանքը: Երկրպագուները մեկ խաղի ընթացքում 10 գոլ են ակնկալում Տորեսից: Հիանալի է, որ մեր թիմում հանդես է գալիս նաև Դեմբա Բան: Նրանք երկուսն էլ բարձրակարգ հարձակվողներ են:
Խուան Մատայի հետ խաղալը իսկական հաճույք է: Նա Պրեմպիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է: Մատան տեսնում է խաղադաշտը և այնպիսի փոխանցում կատարում, որ որևէ այլ խաղացող անել չի կարող: Խուան Մատան պետք է արժանանա տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին»,- Goal. com-ը մեջբերում է Ազարի խոսքերը:





































