Գվինեթ Փելթրոուն խոստովանել է, որ հպարտանում է իր գեղեցիկ տեսքով: Իր մարմինը նա համեմատել է երիտասարդ պարուհու մարմնի հետ:
40 տարեկան դերասանուհին հետևում է իր արտաքինին, ուտում առողջ սնունդ, այցելում մարզասրահներ: Դա հիանալի արդյունք է տվել: Փելթրոուն երախտապարտ է իր մարզիչ և ընկերուհի Թրեյսի Անդերսոնին:
«Ես նախկինում էլ էի մարզասրահ հաճախում, և ինձ թվում էր, թե գեղեցիկ տեսք ունեմ: Սակայն երբ սկսեցի մարզվել Թրեյսիի հետ, այդ ամենն ինձ հիմարություն թվաց: Այժմ ես շատ գոհ եմ իմ կազմվածքից: Ես ոչնչով չեմ զիջում 22-ամյա մերկապարուհուն»,- ասել է դերասանուհին:











































