Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Մինչև հայերին ճանաչելն իմ աշխարհը շատ աղքատ էր. Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քեմալ Յալչնին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչնին և Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է. «Ուրախ եմ հանդիպել հարգարժան գրողին և «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ուրախ եմ նաև, որ Կարինե Քոչարյանի ջանքերով թուրք գրողի «Հոգիս ձեզմով կը խայտայ» ստեղծագործությունը թատերականացվել է: Ծանոթ եմ գրքի բովանդակությանը և ուզում եմ ընդգծել, որ կարևոր է, երբ մեզ համար ցավոտ այս թեմայի մասին գրում են օտարները: Առավել գնահատելի է թուրք մտավորականության կեցվածքը հարցի վերաբերյալ: Այս իմաստով պարոն Յալչնն ապացուցում է, որ ճշմարտությունը նրա համար ավելի կարևոր է, քան ազգությունը:

Մեծապես գնահատում ենք նրա քաղաքացիական խիզախությունը և ճշմարտության աչքերին ուղիղ նայելու կարողությունը: Մենք ափսոսում ենք, որ թուրքական իշխանությունները հանցագործությունից 100 տարի անց էլ չեն ուզում ընդունել կատարվածը և իրենց ուսերից թոթափել մեղքի բեռը: Նրանք միլիոնավոր դոլլարներ են ծախսում իրենց ժխտողական քաղաքականությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու վրա: Ավելին, այսօր էլ տարբեր դրսևորումներով ցեղասպանությունը շարունակվում է»,- նշեց նախարարը՝ խոսելով Հայաստանի շրջափակման, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, հայրենազուրկ եղած սփյուռքահայության ամենօրյա հոգեկան տվայտանքների և այլ իրողությունների մասին:

Խորին ցավակցություն հայտնելով 100 տարի առաջ իր ազգակիցների կողմից կատարված վայրագությունների համար` Քեմալ Յալչնը նշել է. «Ինձ համար պատիվ է Հայաստանում լինելը: Մինչ հայերին իրականում ճանաչելը իմ աշխարհը շատ աղքատ էր: Թուրքիայում երկար տարիներ այդ մասին լռում էին, և միայն Գերմանիայում ուսանածս տարիներին ես իմացա ամբողջ ճշմարտությունը: Այդ պահից ի վեր միշտ ունեցել եմ մեղքի զգացում: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից ցեղասպանության համար: Իմ անկեղծ ցանկությունն է, որ վերականգնվի Հայաստանի և Թուրքիայի սահմանները միացնող կամուրջը: Ես հավատում եմ, կգա օրը, երբ մենք կհանդիպենք այդ կամուրջի մոտ և բաժակ կբարձրացնենք բարեկամության համար, քանի որ իրականում հայերն ու թուրքերը հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի: Հայերը ստեղծագործ ժողովուրդ են և մեծ ներդում ունեն ոչ միայն Թուրքիայի, այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանում, և իհարկե, թուրքերը պարտավոր են այս ամենի համար երախտիքի խոսքեր ասել հայ ժողովրդին »,- ասաց Յալչինը:

Այնուհետև գրողը խոսել է Երևանից ստացած իր տպավորությունների մասին՝ նշելով, որ չափազանց տպավորված է` տեսնելով, թե ինչպես Երևանի փողոցները կրում են գրողների, բարեգործների և արվեստագետների անուններ, մինչդեռ Թուրքիայում դրանք անվանակոչվում են հիմնականում ոճրագործների անուններով: Քեմալը նաև հույս է հայտնել, որ ներկայումս Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական շարժումները կզարգանան՝ ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, և դա կտա իր ցանկալի արդյունքը: «Պատմությունը երբեք չի ներում մարդկության հանդեպ գործած հանցագործությ ունները: Համատեղ ապրած վիշտը պետք է դառնա խաղաղության և արդարության հիմք: Փափագում եմ, որ իմ գրքերը օգտակար լինեն ընդհանուր ցավը հաղթահարելու ճանապարհին»,-նշել է նա:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Քեմալ Յալչնին նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող հուշանվերներ և նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմը: Նախարարը նաև հաջողություն է մաղթել «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին և հույս հայտնել, որ նրանց ներկայացմամբ հայաստանցի հանդիսականները կառնչվեն ոչ միայն հիշողության ցավին, այլև ճշմարտության լույսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում