rosbalt.ru-ն ներկայացնում է ֆինանսական դիպվածների թոփ-10՝ Գինեսի ռեկորդների գրքից:
Հնդիկ երկարակյաց, որը թոշակ է ստացել 80 տարի. Հաբիբ Միյանը սկսել է թոշակ ստանալ 1938թ., երբ թոշակի է անցել, մահացել է 2008 թ.: Նա պնդել է, որ ծնվել է 1869թ., բայց նրա փաստաթղթերում նշված է եղել 1878թ.:
100 մլրդ դոլար ամենամեծ անվանական արժեքով թղթադրամ: Այն թողարկել են Զիմբաբվեում:
Միլիոնատեր կատու. 1988թ. նրա տերը՝ բրիտանացի ունևոր առևտրական Բեն Ռին, մահացել է, և նրա ընտանիքը գործնականում ոչինչ չի ստացել նրա 13 մլն դոլար կարողությունից: Առյուծի բաժինը հասել է նրա սիրելի կատվին:
Մետաղադրամների ֆենոմենալ սյուն: Իտալիայում մեկ րոպեում պատրաստել են 69 մետաղադրամից բուրգ:
Բայց մետաղադրամներից ամենամեծ բուրգը բաղկացած է ավելի քան 1 մլն հատից: Այն գտնվում է Լիտվայի բանկի թանգարանում:
Հետաքրքիր են նաև կողոպուտի հնարքների ռեկորդները: Ամենամեծը ճանաչվել է 2005թ. բրազիլական բանկի կողոպուտը:
Հանցագործները փողոցի տակ 76-մետրանոց թունել են փորել, որից հետո չհրկիզվող պահարանից հանել են 70 մլն դոլար:








































