Քրդերը խոստացել են մի քանի շաբաթում գրավել ԴԱՒՇ-ի փաստացի մայրաքաղաք Ռաքքան՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Ինչպես հայտարարել է Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների հրամանատար Սիփան Համոն, ներկայումս բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ՝ համաձայնեցնելու գործողության մեկնարկի ժամկետը։
Հոկտեմբերի 12-ին սիրիական ընդդիմությունն ու քրդերը դաշինք էին կնքել՝ միասին պայքարելու ԴԱՒՇ-ի դեմ։ Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» անվանումը։











































