Հալեպ նահանգի Կուվեյրիս օդանավակայանի շրջանում կառավարական զորքերը կենտրոնացված հարվածներ են հասցրել ահաբեկիչների ուղղությամբ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը:
«Հալեպ նահանգում հարվածներ են հասցվել ահաբեկիչների ջոկատների ուղղությամբ Կուվեյրիս օդանավակայանի արվարձաններում: Ոչնչացվել են հրամանատարական կետեր, զենքի և ռազմամթերքի պահեստներ, ավտոմեքենաներ՝ դրանց վրա տեղադրված հրազենային միջոցներով: ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը շատ մեծ կորուստներ հասցնելուց հետո մեր զորքերը վերահսկողության տակ են վերցրել մեծ տարածքներ»,- հայտնել է Մայհուբը:








































