«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Վրաստանի ընտրանու դեմ խաղից հետո Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ թիմը պետք է կատարելագործի իր խաղը:
«Մենք հիանալի հասկանում ենք, որ լավագույն հավաքականների նկատմամբ հաղթանակ տանելու համար այս մակարդակը բավարար չէ:
Դեռ ժամանակ ունենք՝ առաջընթացի համար: Նման խաղով Գերմանիայի ընտրանին չի կարող Եվրոպայի չեմպիոն դառնալ»,- DW-ը մեջբերում է Նոյերի խոսքերը:









































