Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի շենքը ենթարկվել է քարերով հարձակման։ Միջադեպը գրանցվել է շաբաթ երեկոյան։ Մոտ 20-հոգանոց խումբը երեկոյան ժամերին քարեր է նետել պատրիարքության շենքի վրա։ Միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։
Հարձակման պատճառներն անհայտ են մնում։ Հայտնի չէ նաև, թե ովքեր են հարձակում իրականացնողները։ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թերթին հայտնել է, որ դեռ պարզ չէ, թե հարձակում գործածների թիրախում եղել է պատրիարքարա՞նը, թե՞ ոստիկանական անցակետը։ Կատարվում է հետաքննություն։








































