Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Հինգերորդ անգամ, ինչպես առաջին անգամ․ Լուկաշենկոն վերընտրվեց Բելառուսի նախագահի պաշտոնում

Երեկ Ալեքսանդր Լուկաշենկոն 5-րդ անգամ վերընտրվեց Բելառուսի նախագահ։ Նա հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն է։

Լուկաշենկոյի նախագահությունն անցել է բավական հակասական վայրիվերումներով։ Ի տարբերություն իր երկարակյաց գործընկերներ Նազարբաևի և Քարիմովի, որոնք իրենց երկրների կոմունիստական առաջնորդներն էին և իներցիայով դարձան անկախ երկրների նախագահներ, Լուկաշենկոն երկրի ղեկավար ընտրվեց ազատ ընտրությունների արդյունքում։

Լուկաշենկոն իր գործընկեր Պուտինի պես պետանվտանգության փոխգնդապետ էր, և որպես երկրի ապագա նա ընտրեց վերադարձը կոմունիստական մոդելին, ըստ հնարավորի՝ խորհրդային արդյունաբերական ձեռնարկությունների և կոլխոզ-սովխոզների պահպանմամբ ու այլախոհների հանդեպ կոշտ ռեպրեսիաներով։ Այս համակարգի գոյատևման համար Լուկաշենկոն օգտվում է Մոսկվայի խոշոր դոտացիաներից և պատասխանում համապատասխան նվիրվածությամբ. Բելառուսը անդամ է ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, Մոսկվայի կողմից ստեղծված ցանկացած նախաձեռնության, անգամ նա Ռուսաստանի հետ ստեղծել է միութենական կոչվող պետությունը, ըստ որի՝ ժամանակի ընթացքում այս երկու երկրները պետք է միավորվեն մեկ պետության մեջ։

Այս ամենի արդյունքում Բելառուսը հայտնվեց միջազգային խոր մեկուսացման մեջ, ԱՄՆ կողմից հռչակվեց «չարիքի առանցքի» երկրներից մեկը, արտաքսվեց ԵԽԽՎ-ից, միջազգային տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ սահմանվեցին ինչպես Բելառուսի, այնպես էլ անձամբ Լւոկաշենկոյի նկատմամբ։

Սակայն Ալեքսանդր Գրիգորևիչը, որպես այս խեղդող օղակից փրկվելու տարբերակ, օգտագործեց Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, ԵՏՄ-ն և ուկրաինական պատերազմը։ Նա չհամաձայնեց իր տարածքը Ռուսաստանին տրամադրել Ուկրաինայում երկրորդ ճակատ ստեղծելու համար, հրաժարվեց ռուսներից ՍՍ-300 գնելու պարտադրանքից՝ համարելով, որ դա Մոսկվան ձրի պետք է տրամադրի, մաքսնենգորեն Ռուսատան է ներմուծում արգելված արևմտյան ապրանքները, ԵՏՄ-ում պայմաններ է դնում Պուտինի առաջ, անգամ ազատ արձակեց քաղբանտարկյալներին։

Այս ամենի դիմաց Արևմուտքը համաձայնեց աստիճանաբար Մինսկին հետ ընդունել իր շարքերը։ Նա միջնորդ է Արևմուտք-Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում, որն այժմ կոչվում է Մինսկի գոծընթաց, այսինքն՝ արևմտյան առաջնորդներն արդեն հանդիպում են նրա հետ, իսկ նախագահական ընտրությունների հաջող ավարտից հետո Եվրամիությունը խոստացավ ժամանակավոր հանել պատժամիջոցները։

Լուկաշենկոն դասական տարբերակով ցույց տվեց, թե, ինչպես կարելի է, մեծ եղբորը հարգելով հանդերձ, չընկնել նրա փորած փոսը, ինչպես կարելի է խնդիրը վերածել հնարավորության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում