Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի 10 ֆուտբոլիստներ ՈւԵՖԱ-ի պահանջով դոպինգ-ստուգման են ենթարկվել:
Ստուգված ֆուտբոլիստների թվում են եղել Ալեքսիս Սանչեսը, Ադրիանոն, Սերխիո Բուսկետսը, Դոս Սանթոսը, Պինտոն, Պեդրո Ռոդրիգեսը, Դանիել Ալվեսը և վնասվածքներ ստացած Խավյեր Մասկերանոն ու Կարլես Պույոլը:
Խախտումներ չեն հայտնաբերվել:






































