Իսպանացի և արգենտինացի գիտնականները կարծում են, որ հնարավոր է վառելանյութ և բենզին ստանալ… գազարից, որի վաճառքը խանութներում մերժվում է՝ տարօրինակ մեծության և ձևի պատճառով:
«Շաքարավազի ֆերմենտացման միջոցով բիոտենոլի արտադրությունը տարածված տեխնոլոգիա է, սակայն նույն նպատակով գազարի կիրառումը նախկինում երբևէ չեն փորձել»,- գիտնականների խոսքերն է մեջբերում InoPressa-ն:
Այդ գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ. գազարը կտրատում են, հիդրոլիզացնում, որպեսզի տարանջատեն շաքարը: Այնուհետև սկսվում է ֆերմենտացիան: Ստացված էթանոլը մաքրվում է թորման միջոցով:









































