«Սահմանադրությունը իրավական և քաղաքական փաստաթուղթ է, և չի կարելի ընդունել սահմանադրություն հակասությունների դաշտում, դա պետք է լինի ավելի շատ համախմբվածության, հանդուրժողականության փոխհամաձայնության, փոխզիջումների միջոցով,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,- նախագահը փորձեց բոլոր կուսակցությունների, կառույցների հետ հանդիպել, հանդիպումները տվեցին որոշակի դրական արդյունք:
Ընդդիմադիրներն էլ էին դեմ ներկա կառավարման համակարգին, հիմա փորձվում է նոր կառավարման համակարգ բերել, մենք դրանից չպետք է դժգոհ լինենք: Նորի նկատմամբ կան առավել դրական մոտեցումներ, որովհետև ի վերջո կա նաև միջազգային փորձ»:







































