Վաշինգտոնում մի կնոջ ձերբակալել են մետրոյի երկաթգծի վրա յոգայով զբաղվելու համար: Տեսանյութը տեղադրվել է Facebook-ում մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկի կողմից՝ հայտնում է news-for.me-ն:
Տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է West Falls Church կայարանում զույգը մոտենում հարթակի ծայրամասին, ինչից հետո կինն իջնում է երկաթգծի վրա և սկսում է յոգայի տարբեր դիրքեր ընդունել, իսկ ամուսինը այդ պահին լուսանկարում է նրան:












































