Փղերի ԴՆԹ-ում հայտնաբերված նյութը կարող է օգնել քաղցկեղի դեմ պատվաստանյութ ստանալուն: Այդ մասին հայտարարել են Չիկագոյի համալսարանի գիտնականները՝ գրում է rosbalt.ru-ն:
Պարզվում է, որ փղի բջիջները ունակ են դիմակայելու ուռուցքային հիվանդություններին: Փղերը, որոնք միջինը կշռում են 5 տոննա և ապրում են մոտ 60 տարի, գրեթե չեն հիվանդանում քաղցկեղով:
Գիտնականների տվյալներով՝ փղերի օրգանիզմը հատուկ սպիտակուցներ արտադրելու շնորհիվ կարողանում է ոչնչացնել վարակված բջիջները: Փղերի ԴՆԹ-ում այդ երևույթը երկու անգամ ավելի հաճախ է տեղի ունենում, քան մարդկանց օրգանիզմում:








































