Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է թիմի նոր գլխավոր մարզչի՝ Յուրգեն Կլոպի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ մասնագետի՝ գերմանացի մասնագետը փայլուն մեկնարկ կարող է ունենալ:
«Կարծում եմ, որ Կլոպն իրեն փայլուն կդրսևորի «Լիվերպուլ»-ում: Հիմա իրավիճակը կայուն չէ, քանի որ բոլորը նրանից հրաշքի են սպասում:
Աստված գիտի, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ «Լիվերպուլ»-ն այժմ պայքարելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլ մտնելու համար»,- հայտարարել է Կարագերը:








































