Իտալիան Սիրիայում ճգնաժամի ամենասկզբից վստահ էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հնարավոր չէ օդային ռմբակոծությունների միջոցով հեռացնել իշխանությունից: Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին:
«Մենք համոզված էինք, որ Բաշար Ասադին հնարավոր չէ ռումբերի օգնությամբ ստիպել հեռանալ: Չի կարելի նաև թույլ տալ, որ նա հեռանա՝ թողնելով դատարկություն, որից միանգամից կօգտվեն ահաբեկիչները: Խնդիրն է՝ հասկանալ՝ որ փուլում է հնարավոր Ասադի հեռացումը»,- կարծում է Ջենտիլոնին:







































