Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի «Ազգային ժողով» կուսակցության ներկայացուցիչ Էլիզբար Ջավելիձեն Իրակլի Օկրուաշվիլիին մեղադրել է իր իրական ծագումը թաքցնելու և ազգանունը փոխելու մեջ:
Ջավելիձեի խոսքերով` Օկրուաշվիլին հայ է, և նրա իրական ազգանունը Ոսկանյան է. «Այդ ինչպե՞ս պատահեց, որ նրա հայրը կրում է Ոսկանյան ազգանունը, իսկ նա կրում է Օկրուաշվիլի ազգանունը: Ինձ նաև հետաքրքրում է, թե նա երբվանից է մաքրվել «կեղտից»»:
Հիշեցնենք, որ Ցխինվալում ծնված քաղաքական և ռազմական գործիչ, Սաակաշվիլիի նախկին համակիր Իրակլի Օկրուաշվիլին 2004-2006 թվականներին եղել է Վրաստանի ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար, տնտեսական զարգացման նախարար: