Աշխարհի ամենամեծ ռետինե բադիկն առաջին անգամ լողում է Նյու Յորք. այն կդառնա Օյսթեր-Բեյ ծովախորշում ոստրեների ամենամյա փառատոնի հատուկ «հյուրը»: Այս մասին հայտնում է New York Post-ը: Թեմատիկ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 17-ին և 18-ին:
Հսկա բադիկի քաշը մոտ 10 տոննա է, բարձրությունը հասնում է 18,6 մետրի:
Նիդերլանդացի նկարիչ Ֆլորետին Հոֆմանն այդ կառույցները ստեղծում է 2007 թվականից և նշում է, որ «ռետինե բադիկը սահմաններ չի ճանաչում և քաղաքական ենթատեքստ չունի»: Մասնավորապես, բադիկն արդեն եղել է Ամստերդամում, Օսակայում, Սիդնեյում, Սան Պաուլուում, Պիտսբուրգում և Հոնկոնգում:
Նյույորքյան փառատոնին բադիկի ներկայությունը կոչված է այցելուներին ոգեշնչել բնական ռեսուրսների պահպանումը, նաև ուշադրություն հրավիրել ջրում անվտանգությանը, սակայն իրականում կառույցը, հնարավոր է, հյուրերին կոգեշնչի շատ սելֆիների համար, գրում է թերթը:












































