Գիտնականները հին աֆրիկացու գենոմի ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ այդ մայրցամաքի բնակիչների գեներում շատ ավելի եվրասիական նյութ կա, քան համարվում էր՝ Եվրասիայից խորհրդավոր վերադարձի միգրացիայի պատճառով, որը եղել է մոտավորապես մ.թ.ա. 1000 թ.: Այս մասին հայտնում է Science ամսագիրը:
Հետազոտության համար ԴՆԹ են վերցրել մոտ 4500 տարի առաջ թաղված տղամարդու գանգից Եթովպիական բարձրավանդակի Մոտա քարանձավում:
Մոտայից մարդն ապրել է խորհրդավոր միգրացիայից շատ առաջ, երբ Մերձավոր Արևելքի բնակիչներն անսպասելիորեն սկսել են բնակություն հաստատել Աֆրիկայում: Սակայն նրա գենոմի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ եվրասիացի միգրանտները եղել են վաղ նեոլիթի հողագործների մոտ հարազատները, որոնք սկսել են Եվրոպան բնակենցել 7 000 տարի առաջ: Այլ կերպ ասած՝ Աֆրիկա են վերադարձել այն նույն խմբերի սերունդները, որոնք 4 000 տարի առաջ Մերձավոր Արևելքից տեղափոխվել են Բալկաններ և առաջ՝ Եվրոպայում:
Այդ միգրացիայի համար ակնհայտ կլիմայական խթաններ առայժմ չեն հայտնաբերվել: Հնագիտության տվյալներով՝ միայն երևում է, որ մերձավորարևելյան բնակչության ժամանումը համընկնում է Աֆրիկայի արևելքում ցորենի և վարսակի մշակման սկսվելու հետ, այսինքն՝ միգրանտներն իրենց նոր հայրենիքին օգնել են զարգացնել գյուղատնտեսությունը:
«Այդ միգրացիոն հոսքի գենոմները տարածվել են ամբողջ մայրցամաքով…»,- պատմել է հոդվածի հեղինակներից մեկը՝ Մարկոս Գալյեգո Լյորենտեն: Այդ տարածումը տեղի է ունեցել եվրասիացիների ժամանումից մի քանի հազարամյակ անց:
Ինչ վերաբերում է Երկրի ժամանակակից բնակիչներին՝ Մոտայից մարդու անմիջական հետնորդները, պարզվել է, եթովպացիներն են: Եվրասիայի նեոլիթական հողագործներին ամենամոտը ժամանակակից սարդինացիներն են. Նրանց կղզին հարարբերականորեն մեկուսացած է եղել ամենաուշ միգրացիաներից:








































