Disney և Lucasfilm ընկերությունները հայտարարել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի օրը: Այն, ինչպես գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին, տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Լոս Անջելեսում:
Այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ, թե աստղային կարմիր գորգով ովքեր կքայլեն աստղերից, հատկապես որ նոր ֆիլմում, որը կոչվում է «Աստղային պատերազմներ՝ ուժերի արթնացումը», նկարահանվել են ինչպես համաշխարհային մեծության հայտնի աստղեր, այնպես էլ նոր ասպարեզ մտած արտիստներ:
Աշխարհահռչակ դերասաններից են Հարիսոն Ֆորդը, Քերրի Ֆիշերը, Մարկ Հեմիլը, Էնթոնի Դենիելսը, Ջեյզի Ռիդլը, Օսկար Այզեկը, Դոնալ Գլիսոն, Մաքս ֆոն Զյուդոֆը. Լունիտա Նիոնգոն և ուրիշներ: Ֆիլմի բրիտանական պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ֆրանսիականը՝ դեկտեմբերի 16-ին: Նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին պրեմիերան կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 25-ին:









































