Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարան շարունակում է ՆԱՏՕ-ի հետ բանակցել երկրում դաշինքի ռազմական պոտենցիալի մեծացման շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը:
«ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները շարունակվում են մեր երկրի պաշտպանության ուժեղացման շուրջ, այդ թվում նաև՝ Patriot զենիթահրթիռային համալիրների»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայից դուրս է բերում իր Patriot զենիթահրթիռային համալիրները՝ դրանք արդիականացնելու համար։









































