Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը իր կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Չժոյին, հեռացրել է իր անձնական անվտանգության ծառայությունից՝ մի շարք միջադեպերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
2013թ. Կիմ Յո Չժոն զբաղեցրել է Կորեայի աշխատավորական կուսակցության արարողակարգային ծառայության ղեկավարի պաշտոնը: Բացի այդ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը նրան նշանակել է իր առանցքային քաղաքական խորհրդատու: Քույրը պատասխանատու էր Կիմ Չեն Ինի ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ նրա անվտանգության համար:
Քրոջից դժգոհությունը սկսվել է մի շարք միջադեպերից հետո. օրինակ՝ երիտասարդական միջոցառմանը այցելելիս բազմությունը որոշ ժամանակով կարողացել է ճեղքել անվտանգությունը և մոտենալ առաջնորդին: Բացի այդ, կոլտնտեսություններից մեկն այցելելիս, որի ժամանակ այդ կապակցությամբ ներկա են եղել նաև երաժիշտներ, նրանցից մեկն այնքան է ոգևորվել, որ քիչ է մնացել կիթառով հարվածի Կիմ Չեն Ինի դեմքին:







































