ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Նորթ Չարլսթոն քաղաքի իշխանությունները հավակնությունների մինչդատական կարգավորման շրջանակներում սևամորթ տղամարդու ընտանիքին, որի վրա կրակել էր ոստիկանության աշխատակիցը, կվճարեն6.5 մլն դոլար: Այսպիսի որոշում է կայացրել Նորթ Չարլսթոնի քաղաքային խորհուրդը՝ փոխանցում է TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլին, երբ 33-ամյա իրավապահ Մայքլ Սլեգերը կրակել է 50-ամյա աֆրոամերիկացի Ուոլթեր Սքոթին: Վերջինիս ավտոմեքենան կանգնեցրել էր իրավապահը, քանի որ նրա մեքենայի հետևի լուսարձակը անսարք է եղել:
Նրանց միջև վեճ է բռնկվել, որից հետո Սքոթը փորձել է փախչել:
Անցորդներից մեկի կողմից նկարահանված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ոստիկանը մի քանի անգամ կրակել իր կողմից հետապնդվող տղամարդու վրա, որից հետո նա ընկել է գետնին: Սլեգերը վստահեցրել է, որ նա իրենից վտանգ է ներկայացրել, քանի որ ունեցել է էլեկտրաշոկ:
Սլեգերին ձերբակալել են, և եթե նրա մեղքը հաստատվի, ապա նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի:
Սքոթի ընտանիքը հայտարարել է, որ դիտարկում է Նորթ Չարլսթոնի իշխանությունների դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը՝ քաղաքային ոստիկանության կողմից չհիմնավորված ուժի կիրառման մեղադրանքով, որը հանգեցրել է մահվան: Քաղաքային խորհուրդը որոշել է ընտանիքի բոլոր հավակնությունները կարգավորել մինչդատական կարգով:










































