Իտալացի դարպասապահ Մարկո Ամելիան պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսի»-ի հետ, տեղեկացնում է «ազնվականներ»-ի պաշտոնական կայքը:
Ամելիան հանդես կգա անգլիական թիմում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Չելսի»-ի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան այս պահին ապաքինվում է վնասվածքից և Ժոզե Մուորինյոն իր տրամադրության տակ ունի միայն Ասմիր Բեգովիչին, այդ իսկ պատճառով «ազնվականներ»-ը կարճաժամկետ պայմանագիր են կնքել Մարկոյի հետ, ով պետք եղած պահին կփոխարինի Բեգովիչին։
Ամելիան կկրի 32 համարի մարզաշապիկը և կհայտավորվի առաջիկա՝ «Ասթոն Վիլա»-ի հետ խաղին:
Անցյալ մրցաշրջանում 33-ամյա դարպասապահը մեկ հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջին դիվիզիոնի՝ «Պերուջի»-ի կազմում:
Դարպասապահը, ով ավելի հայտնի էր «Միլան»-ում հանդես գալու տարիներին, Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 9 հանդիպում:








































