Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «Սիրիական ազատ բանակը» պատրաստ է ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարի հարցերի համատեղ քննարկման ու համագործակցության։
Նրա խոսքերով՝ Սիրիայում գործող տարբեր ուժեր, այդ թվում նաև «Սիրիական ազատ բանակը» պատրաստ են գնալ համագործակցության ու համատեղ քննարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարին մասնակցելու հարցը։ Կոնաշենկովն ընդգծել է, որ ռուսական ռազմական գերատեսչությունը բաց է շփումների համար և պատրաստ է քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ։
Նա հավելել է, որ չնայած նրան, որ իրենք իրենց օտար գործընկերներին կոչ են արել տրամադրել ԴԱԻՇ-ի օբյեկտների կոորդինատները, սակայն դրանք մնացել են անպատասխան։









































