Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանային երկխոսության։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի՝ Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլահիանը.
«Թեհրանը մշտապես պատրաստ է մասնակցել լուրջ երկխոսության ու համագործակցել տարածաշրջանի երկրների հետ»։ Աբդոլահիանը նման կերպ է պատասխանել Քուվեյթի արտգործնախարար, շեյխ Սաբահ ալ-Հալեդ ալ-Համադ ալ-Սաբահին, ով հայտարարել է, թե Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը պատրաստ է Իրանի հետ երկխոսությանը։
Աբդոլահիանը տարածաշրջանի երկրների ղեկավարներին կոչ է արել վճռորոշ պայքար մղել ահաբեկչության դեմ. «Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները կգիտակցեն ահաբեկչության ու ծայրահեղականության սպառնալիքը և միջոցներ կձեռնարկեն երկխոսության ու համագործակցության հաստատման համար»։










































