Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրված և Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաքը:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 1-ից սկսել էր չորսօրյա մարզային «ազգային զորահավաքային արշավը»: Ինչպես նա տեղեկացրել էր իր վերջին հանրահավաքի ժամանակ, այս օերրի ընթացքում նա պատրաստվում էր հավաքագրել քաղաքացիների բանակ` նոր Հայաստանի ազատագրման համար:
Այս պահին Ազատության հրապարակ մարդկանց հոսքը դեռևս շարունակվում է:








































