Երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, կարճ ժամանակ անց այն բանից, երբ առանձնատունը, որը նրանք վարձակալել էին, վաճառվել էր, և նոր տերը հրաժարվել էր երկարաձգել իրենց հետ պայմանագիրը, մեկ տարով նույն թաղամասում 1 800 քմ տարածքով նոր տուն են վարձել: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
Նախկինում այն պատկանել է Los Angeles Dodgers բեյսբոլի թիմի նախկին տիրոջը՝ Թոմ Մաքքորթին, վերջերս այն 45 մլն դոլարով բրիտանացի միլիարդատեր է գնել: Նոր տերը հազվադեպ է լինում Լոս Անջելեսում, ուստի որոշել է տունը վարձով տալ հայտնի զույգին: Հաղորդվում է, որ վարձն ամսական 150 000 դոլար է:



















































