Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն՝ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բանավոր համաձայնություն է տվել առաջիկա ամռանը «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորելու վերաբերյալ:
Նշվում է, որ Գվարդիոլան կգլխավորի «քաղաքայիններ»-ին, երբ ավարտվի մյունխենյան ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն մտադիր էր նոր պայմանագիր առաջարկել Գվարդիոլային, ում գործող համաձայնագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականի հունիսին:






































