Ամերիկացի լեգենդար երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի Թոնի Բրեքսթոնը կենսագրական ֆիլմ է նկարահանում Un break my heart անվանումով՝ ի պատիվ երգի, որը նրան հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում: 47-ամյա երգչուհին կլինի ֆիլմի պրոդյուսերը, որը կպատմի՝ ինչպես է Բրեքսթոնը հաղթահարել ֆինանսական դժվարությունները, առողջական խնդիրները և աուտիզմով տառապող որդուն մեծացնելու հետ կապված դժվարությունները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երիտասարդ Բրեքսթոնին կմարմնավորի սկսնակ դերասանուհի Լեքս Սքոթ-Սևիսը:









































