Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կսկսվեն 2022-25 թթ.՝ «Իզվեստիա» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) կամ, այլ կերպ ասած, «Գազային ՕՊԵԿ»-ի գլխավոր քարտուղար Սայեդ Մուհամմադ Հուսեյն Ադելին։
Նրա խոսքով՝ ադրբեջանական գազի մատակարարումները ԵՄ կսկսվեն 2022-25 թթ. ոչ ուտ, իսկ իրանական գազինը՝ ավելի ուշ։
Նա նշել է, որ Եվրոպայի համար ռուսական գազին այլընտրանք է ադրբեջանական գազը։ Դրա հետ կապված ընթանում է Անդրանատոլիական գազատարի շինարարությունը, որը նախատեսված է Շահ-Դենիզ հանքավայրից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար։
«Իմ դիտարկմամբ՝ Իրանը ցանկանում է խաղադրույք կատարել հեղուկացված բնական գազի վրա, քանի որ նրա համար ավելի շահավետ կլինի Արաբական ծովով գազն Ասիա մատակարարելը։ Թուրքիայով իրանական գազային խողովակաշարի նախագիծը երկարաժամկետ հեռանկար է, դեռևս դրա համար նախադյալներ չկան»,- ասել է Ադելին։
Նա նաև նշել է, որ ադրբեջանական ու իրանական գազի մատակարարումների մեկնարկից հետո կկրճատվի Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից։ Այժմ ԵՄ-ում սպառվող գազի մոտ 1/3-ը ստացվում է Ռուսաստանից։







































