Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ստացել է Կինոյի և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակ՝ ազգային կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
BAFTA-ի «ոսկե դիմակ» մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Վինձորի ամրոցում, շուրջ 300 հյուրերի ներկայությամբ: BAFTA-ի խորհրդի նախագահ Ջոն Ուիլիսը մրցանակաբաշխության ժամանակ կատակել է՝ ասելով, որ այս պարգևը ընդգծում է նաև թագուհու ձեռքբերումները՝ որպես դերասանուհի, որը «կերտել է Ջեյսմ Բոնդի ամենաանմոռանալի ընկերուհու կերպարը»:
Ուիլիսը նկատի է ունեցել Էլիզաբեթ 2-րդի մասնակցությունը 007 գործակալի արկածների մասին նմանակային տեսանյութում, որը ցուցադրվել է անցած տարի՝ Լոնդոնի Օլիմպիադայի բացման արարողությանը: Տեսանյութում թագուհին հանդիպել է Բոնդի դերակատար Դանիել Քրեյգի հետ Բուքինհեմյան պալատում, որտեղից հեռացել է ուղղաթիռով: Դրանից հետո ստադիոնում հայտնվել է իսկական ուղղաթիռ, և թագուհու նմանակը պարաշյուտով ուղղաթիռից ցած է նետվել:
BAFTA-ն հանձնվում է 1847թ. և համարվում խոշորագույն ոչ փառատոնային կինոպարգև ԱՄՆ-ի սահմաններից դուրս:








































