Հնդկաստանի Մահարաշատրա նահանգի Թհանա քաղաքում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհվել է 27, վիրավորվել ավելի քան 50 մարդ՝ հաղորդում է Associated Prees-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Փլուզված շենքի շինարարությունն ավարտված չի եղել, սակայն առաջին հարկում ապրել են մարդիկ, և եղել են գրասենյակային տարածքներ: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ շինարարական աշխատանքներն ընթացել են առանց իշխանությունների կողմից համապատասխան թույլտվության:
Մարդկանց որոնողական աշխատանքները շարունակվում են:










































