Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն հանկարծակիի է եկել երեքշաբթի Նյու Յորքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: The Washington Times-ը հայտնում է, որ Ֆլորիդայի սենատորին ողջունող տղամարդը նրան «բռնեցրել է» ամուսնական անհավատարմության մեջ:
Ընտրողը Ռուբիոյին մի շարք հարցեր է տվել` սենատորի` պետության ղեկավարի պաշտոնում հայտնվելու հետ կապված, ապա պնդել, թե նա Ֆլորիդայում դավաճանում է իր կնոջը:
Տղամարդը Ռուբիոյին խորհուրդ է տվել դուրս գալ նախագահական ընտրապայքարից, քանի որ շատ ցածր վարկանիշ ունի: Դրանից հետո տղամարդուն դուրս են բերել սրահից:
«Դա մի փոքր տարօրինակ էր»,- միջադեպը մեկնաբանել է Ռուբիոն:









































