Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ո՞նց հայտարարենք, որ ես արդեն զգուշացված եմ, միակ ճանապարհը ինձ ոչնչացնելն է. մամուլ

«Ապահով Հայաստանում» երեկ գիշեր հերթական միջադեպն է տեղի ունեցել: Անդրադառնալով դրան, Լևոն Բարսեդյանը, ով հայտնի է իր խիստ ընդդիմադիր կեցվածքով, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ նման բաներով իրեն հնարավոր չէ վախեցնել, միակ ճանապարհը ֆիզիկապես ոչնչացնելն է:

«Չեն սիրում իմ մեքենաներին, գիտեն, որ իմ մեքենաները իմ աշխատանքային գործիքներն են»,- ասաց Բարսեղյանը, ով դժվարանում էր կռահել, թե կոնկրետ ինչի հետ կարող է կապված լինել իր հերթական ավտոմեքենայի հետ տեղի ունեցած հերթական պատմությունը:

– Մայրս կասեր նավս է (ծիծաղում է): Անհասկանալի բան է, եթե եկել էին կողոպտելու, ինչո՞ւ էին քարերով եկել, մյուս կողմից, եթե խուլիգան են, ղեկի տակ ի՞նչ էին փնտրում: Բեռնախուցը չէին բացել, անիվները չէին տարել: Եթե ուզում էին վնաս տալ, կարող էին բոլոր ապակիները խփել, ջարդել: Անհասկանալի, խուճուճ պատմություն է:

Ձեր կարծիքով, ի՞նչ էին փնտրում:

– Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, որ ես կարող է շատ գաղտնի փաստաթղթեր ունենամ ու մանավանդ դրանք պահեմ փողոցում կանգնող մեքենայի մեջ: Չգիտեմ, ով գիտե: Կամ եթե ինչ-որ բան էին որոնում, ինչո՞ւ էին քարով, շուխուռով խփում, ջարդում: Դրա համար ավելի խորամանկ մեթոդների պիտի դիմեին: Այս իմաստով է անհասկանալի: Կամ իսկապես ուռած են եղել, անհասկանալի կերպով փորփրել էին օդորակիչի պանելը, պոկոտել, կրծոտել:

Սա ձեր որերորդ վնասված մեքենան էր:

– Մենք ունենք 5 չբացահայտված գործ անցած 8 տարում: Էլի են դեպքեր եղել, որոնց մասին հաղորդում չենք տվել: Սա հարուցված 6-րդ քրգործն է:

Այդուամենայնիվ, ինչի՞ հետ կարող էր կապված լինել այս վերջին դեպքը:

– Այս մեկը չեմ կարող առայժմ ասել: Շատ իդիոտիկ է, դժվարանում եմ ասել:

Դուք շատ ակտիվ եք ապրիլի 9-ին Գյումրիից Երևան քայլերթի կազմակերպման հարցում, միգուցե փորձել են վախեցնե՞լ:

– Այս իշխանությունները, բոլորը գիտեն, որ դրանով՝ մեքենա վառել, մեքենա ջարդել, հարցերը չեն լուծվում: Ես անկեղծ ասած, իրենց մասին դատում եմ բարեխղճության կանխավարկածից ելնելով, որ այդքան հոտառություն կունենան: Անկեղծորեն, չեմ կապում այս դեպքը մեր ակտիվության հետ: Բայց մյուս կողմից, ինչ-որ անհեթեթ բաներ եմ տեսնում այսօր տեղի ունեցածի մեջ: Գուցե հիմա սառը չենք դատում, վաղը ավելի խելացի կդատենք, բայց այդ պլաստիկից պանելները ջարդել, հաղորդալարերի մեջ ինչ-որ բան որոնել, չեմ հասկանում: Աստված գիտե, ասում են՝ ամեն ինչի մեջ իմաստնություն մի փնտրի, կարող է պատճառը հիմարությունը լինել:

Հիմա չենք կարո՞ղ ասել, որ սա քաղաքական էր:

– Չեմ կարող դեռ ասել, որովհետև չեմ ուզում մեղք անել, այս քաղաքում բոլորը գիտեն, որ քաղաքական բազառներ ինձ հետ շատ վտանգավոր է անել: Միակ ճանապարհը ինձ ոչնչացնելն է: Եթե մի ծայրահեղ վարկածով նայենք, գուցե թե դրսից մտածել են, որ հնարավոր է, այսօր ավտոն ենք ջարդում, վաղը ասենք քեզ կամ ընտանիքդ: Գուցե դրսից ինչ-որ մի իդիոտ մտածել է ու մի գաստրոլյորի է ուղարկել այստեղ, բայց դա քիչ հավանական է:

Միգուցե նախազգուշացո՞ւմ էր:

– Ինչքա՞ն պիտի նախազգուշացնեն ինձ, լավ, մինչև երբ են նախազգուշացնելու, ո՞նց հայտարարենք, որ ես արդեն զգուշացված եմ: Իրենք կարող են հազար ու մի նյութական վնաս տալ, բայց իրենք գիտեն, որ սա չէ ճանապարհը կամ ես իրենց շատ բարձր եմ գնահատում, ո՞վ գիտե: Կարող է ժուլիկական մտածողություն ունեցող ինչ-որ մեկը քաղաքական վենդետաներով է որոշել զբաղվել: Ուզում են, ես կջարդեմ իմ մեքենան, եթե իրենք մոտենում են այդ տրամաբանությամբ, որ «բո-բո» անեն: Ես կջարդեմ իրենց առաջ, հետո ի՞նչ են անելու: Ինչքա՞ն կարող են նախազգուշացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում