ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուշեր կգրի: Գիրքը կհրատարակի ամերիկյան Simon & Schuster-ը:
Ի
նչպես տեղեկացրել է Associated Press-ը, Քլինթոնի հուշերի համար դեռ վերնագիր ընտրված չէ: Գիրքը լույս կտեսնի 2014 թ. ամռանը: Քլինթոնն իր գրքում ընթերցողին կպատմի Բարաք Օբամայի աշխատակազմում պետքարտուղարի պաշտոնում աշխատած տարիների մասն:
Հիլարի Քլինթոնը մինչև 2013 թ. փետրվար զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: Բացառված չէ, որ 2016 թ. նա ԱՄՆ նախագահի թեկանածու առաջադրվի: