Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ չգիտի, կգլխավորի՞ արդյոք թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ»-ը:
«Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կընդունի Կլոպը «Լիվերպուլ»-ը գլխավորելու վերաբերյալ: Սակայն վստահ եմ, որ նա ճիշտ որոշում կկայացնի: Կարող եմ ասել, որ Յուրգենը գերազանց մարզիչ է՝ օժտված հզոր կամքով»,- Goal-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլ»-ը Կլոպի հետ կբանակցի մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը:








































