Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Անվերահսկելի վիճակ. Ովքե՞ր են սպասարկում դպրոցների բուֆետները

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մամլո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ուսումնական տարվա առաջին օրերին դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք տնօրենների հայտարարած մրցույթների արդյունքում հաղթել են և պետք է շահագործեն քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բուֆետներն ու այդ պայմանագրերի պատճեները:

Պատասխանից ակնհայտ է դառնում, որ դպրոցների բուֆետների վիճակի ու մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացվում, որոնց ընթացքում առաջարկվել է դպրոցների տնօրեններին և մատակարարներին ձեռնարկել միջոցներ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված թերությունները կարճ ժամկետներում վերացնելու ուղղությամբ: Սակայն պատասխանում ամենակարևորն տեղեկությունն այն էր, որ ուսումնասիրությունների արդյունքնրը ամփոփելուց և քննարկելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դպրոցների տնօրենների և մատակարարների միջև կկնքվեն պայմանագրեր: 10 օրն արդեն անցել է, սակայն՝ ոչ մի տեղեկություն պայմանագրերից:

Իսկ բուֆետներում սննդի որակից ու տեսականուց բողոքներ՝ որքան ասեք ու ոչ մի արձագանք պատկան մարմինների կողմից: Ստացվում է, որ դպրոցներում մատակարարվող սնունդը ոչ մեկի կողմից չի՞ վերահսկվում, նման անտարբերությունը կարող է շատ տխուր հետևանք ունենալ:

Շատ հրատապ հարց է ծագում, թե ովքեր են սպասարկում դպրոցների բուֆետները, եթե մինչ օրս չկան այդ պայմանգրերը, որոնցով պետք է սահմանվեն սննդի որակի նկատմամբ վերահսկողությունը թե՛ մատակարարի, թե՛ տնօրենների կողմից: Հարցը պահանջում է հրատապ լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում