Բամբուկից պատրաստված հեծանիվները սկսել են մեծ ժողովրդականություն վայելել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դրանք թեթև են, էկոլոգիապես մաքուր, ունեն գեղեցիկ դիզայն, բացի այդ՝ ամուր են և հարվածների նկատմամբ կայուն։
Արտադրությունը սկսվել է Գանայում։ Սակավաթիվ ընկերություններ են զբաղվում դրանց արտադրությամբ, այդ իսկ պատճառով արժեքը բարձր է՝ 800-2000 դոլար։ Արտադրանքի մեծ մասն արտահանվում է արտերկիր։









































