Ջենիֆեր Էնիսթոնը դարձել է Emirates ավիաընկերության գովազդային հոլովակի նոր աստղը: Նույնիսկ այդ կարճ տեսահոլովակում դերասանուհուն հաջողվել է ցուցադրել իր կատակերգական տաղանդը՝ գրում է Spletnik.ru-ն:
Գովազդում Ջենիֆերը հուսահատորեն փորձում է ինքնաթիռում բար և լոգարան գտնել, սակայն անձնակազմի անդամների կողմից ծիծաղի առարկա է դառնում: Դա, սակայն, աստղի գիշերային մղձավանջն է: Նա արթնանում է հայտնի A380 ինքնաթիռի Առաջին դասի շքեղ անձնական խցում, որտեղ կան SPA լոգարան, հանգստի գոտի և բար:
Վերջում դերասանուհին իր մղձավանջը պատմում է բարմենին և հարցնում, թե արդյոք չի՞ կարելի էլ ավելի հեռու թռչել:









































