Կահիրեի հարավի շրջանային դատարանի շենքում բռնկված հրդեհը ոչնչացրել է վարույթում գտնվող մի շարք գործեր, ներառյալ Լիբիայի տապալված նախագահ Մուամար Քադաֆիի հորեղբոր որդուն՝ Ահմեդ Կադաֆ Ալ-Դամին վերաբերող գործը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է երրորդ հարկում՝այն սենյակներում, որտեղ պահվել են բոլոր դատական նյութերը: Հրդեհը մինչ այս պահը չի մարվել: Միջադեպի պատճառները ճշտվում են:
Գլխավոր դատախազության աղբյուրը տեղի էլեկտրոնային «Ալ-Մասրավի» պորտալի հետ հարցազրույցում հայտարարել է, որ այրված փաստաթղթերի շարքում են նաև նյութեր՝ կապված Թահրիր հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննման հետ:
Ահմեդ Կադաֆ Ալ-Դամը, որը Լիբիայի կառավարության խնդրանքով հետախուզվում էր Ինտերպոլի կողմից, մարտի կեսերին ձերբակալվեց Եգիպտոսում: Նա մեղադրվում է ֆինանսական խարդախությունների և նախկին ռեժիմի իրականացրած հանցագործություններին մասնակից լինելու մեջ: Լիբիան պահանջում է արտահանձնել նրան:








































