ԱԺ-ում Սահմանադրության նախագծի քվեարկության ժամանակ դահլիճում չէր ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը. նա այսօր ընդհանրապես ԱԺ դահլիճ չէր մտել, սակայն նրա փոխարեն ինչ-որ մեկը գրանցվել էր:
Քվեարկության արդյունքներով երևում է, որ Վահան Կարապետյանը ոչ թե բացակա է, այլ չի քվեարկել, այսպես ասած՝ բոյկոտել է քվեարկությունը:
Պարզվում է, որ Վահան Կարապետյանի փոխարեն գրանցվել է ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած Դավիթ Քոչարյանը, բայց Կարապետյանի փոխարեն չի քվեարկել. այստեղից էլ առաջացել է թյուրիմացությունը:










































