Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ին գոլ խփելու ոչ մի հնարավորություն չտվեցինք: Դա շատ կարևոր էր հաղթանակի համար: Մրցակիցը զարմացավ նման մեկնարկից: Յուրաքանչյուր խաղացող՝ Պետր Չեխից մինչև Թեո Ուոլկոտը հիանալի խաղաց:
Ես շատ թիմեր եմ գլխավորել, բայց երբեք չի եղել, որ որևէ թիմ 60 խաղ անցկացնի նույն մակարդակի վրա: Դուք պետք է ընդունեք դա. մենք էլ մարդիկ ենք»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:









































